Հովհաննես Ծործորեցի
որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»:
Որովհետև այդ նա է, ում մասին գրված է. «Ահա Ես ուղարկում եմ Իմ հրեշտակին Քո առաջ, որ պատրաստի Քո ճանապարհները Քո առաջ»:
Այնքան առավել էր [Հովհաննեսը], որ մարգարեները ոչ միայն Խոսքի մասին էին մարգարեացել, այլև Ձայնի, ինչպես [երևում է վերը] գրվածից: Մի ուրիշ տեղ էլ [ասվում է]. «Անապատում բարբառի ձայնը 602» (Ես. 40։3): Իսկ «հրեշտակ» [է կոչվում] կամ անապատում ապրելու պատճառով, ինչպես հրեշտակները՝ երկնքում, կամ էլ նախընթացությամբ ոչ միայն երկրի վրա ողջերին որպես հրեշտակ 603 ուղարկված լինելու պատճառով, այլև դժոխքում մեռյալների մոտ մուտք ու ճանապարհ կազմելով երկնավոր Արքայի համար. ո՛չ հեռվից, այլ Նրա՝ աշխարհ մտնելու ժամանակ՝ ապաշխարության համար մկրտելով և տապարի խոսքով վարդապետությամբ 604 երկյուղ ներշնչելով [մարդկանց], որոնց մեջ [այնուհետև] Հոգով ու ջրով [մկրտությամբ] բազմեց ու բնակվեց Թագավորը:
Մաղաքիա արք. Օրմանյան
որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: