Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:12

Ստեփանոս Սյունեցի

Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան:
   
«Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ»:

   Ինչպես մեկը իշխանություն ունի Աստծու Որդի լինելու, նույնպես և ունի իշխանություն սատանայի որդի լինելու: Նույն ավետարանիչը իր թղթում ասում է. «Ով ճանաչում է, թե Հիսուսն է Քրիստոս, Աստծուց է ծնված» (հմմտ. Ա Հովհ. Ե 1), [իսկ ով] չի ճանաչում, Աստծուց չէ ծնված: Եվ սրանով հայտնի են լինում սատանայի և Աստծու որդիները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:6