Ստեփանոս Սյունեցի
Նա Եղիայի հոգով եւ զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։
«Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Նրա առջևից, Որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի»:
Եղիա [նշանակում է] համբարձված, Հովհաննես՝ Տիրոջ առջևից ընթացող: «Եղիայի շնորհով և զորությամբ», այսինքն՝ նույնպես Սուրբ Հոգով, և ո՛չ թե Եղիայի հոգով, որպեսզի չկարծես, թե մարմնից մարմին մարդկանց հոգիների փոխադրում կա, ինչպես ոմանք ցնորվեցին ասելով:
Ո՞ր հայրերի որդիներին է ասում: Հայր էր Աբրահամը, և նրա սիրտը դեռևս դարձած չէր դեպի մեզ, իսկ երբ նրա և նրա նմանների գործերը կատարենք, այն ժամանակ [նրա սիրտը] կդառնա դեպի մեզ, և իրեն որդիներ կդարձնի:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նա Եղիայի հոգով եւ զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 1:5

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: