Ծննդոց գրքի մեկնություն 1:29

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն,

   

Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:26

   

Ա. Լոպուխին

   29-30․ Եվ Աստված ասաց. «Ահա ձեզ տվեցի ողջ երկրի վրա գոյություն ունեցող սերմ ունեցող բոլոր բույսերը և բոլոր ծառերը որ ունեն սերմ պարունակող ծառապտուղ. Դրանք թող Ձեզ համար սնունդ լինեն, իսկ երկրի բոլոր գազանների, [29] և երկնքի բոլոր թռչունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, բոլոր կանաչ խոտերը  թող լինեն կեր»: Եվ եղավ այդպես:(Սինոդական թարգ․)
   
   Ահա մարդու և կենդանիների սկզբնական սննդի մասին հնագույն տեղեկությունը. մարդու համար որպես սնունդ ծառայում էին տարբեր խոտեր իրենց արմատներով և ծառերն իրենց պտուղներով, իսկ կենդանիների համար՝ կանաչ խոտը: Որպես սննդանյութ մսի մասին Ծննդոց գրքի հեղինակի լռության վրա հիմնվելով՝ մեկնիչների մեծ մասը ենթադրում է, որ այն սկզբնական ժամանակներում (նախքան ջրհեղեղը կամ, առնվազն, մինչ մեղսագործությունը) չէր օգտագործվում ոչ միայն մարդկանց, այլ նույնիսկ կենդանիների կողմից, որոնց մեջ, հետևաբար, չկային գիշատիչ թռչուններ ու գազաններ: Մարդու սննդակարգի մեջ մսի ու գինու ներմուծման մասին առաջին տեղեկությունը վերաբերում է հետջրհեղեղյան դարաշրջանին (Ծննդ. 9։3): Այստեղ չի կարելի չնկատել նաև նոր արարված բոլոր էակների մասին աստվածային հատուկ խնամքը, որն արտահայտվում է հոգատարությամբ նրանց կյանքի պահպանման համար (Հոբ 39։6, Սաղմ. 103։14–15.27, 135։25, 143։13–14, Գործք 14։14 և այլ):
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն,
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Ահա ձեզ տվեցի ամեն տեսակի բույս, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա և ամեն տեսակի ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, որ ձեզ համար կերակուր լինի»:
(Գրաբար) Եւ ասաց Աստուած. Ահաւադիկ ետո՛ւ ձեզ զամենայն խոտ սերմանելի՝ սերմանել սերմն ըստ ազգի և ըստ նմանութեան, որ է ի վերայ ամենայն երկրի. և ամենայն փայտ որ ունիցի յինքեան պտուղ սերման սերմանելոյ, ձե՛զ լիցի ի կերակուր: