Ծննդոց գրքի մեկնություն 13:1

Ա. Լոպուխին

Եգիպտոսից Աբրամն ելավ գնաց անապատ, ինքը՝ իր ամբողջ ունեցվածքով, իր կինը և Ղովտն էլ նրա հետ: (Սինոդական թարգ․) [1]
   
   «Եգիպտոսից Աբրամն ելավ գնաց...» Արտահայտությունը լիովին համապատասխանում է քոչվոր հովվին՝ իր բոլոր հոտերով։

   «Ղովտն էլ նրա հետ  (դեպի հարավ)» Նախորդ գլխում Ղովտի մասին չէր խոսվում, իսկ այժմ նա նորից հիշատակվում է, նկատի ունենալով հաջորդիվ նրա մասին առանձին պատմությունը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Եգիպտոսից Աբրամն ելաւ գնաց անապատ, ինքը՝ իր ամբողջ ունեցուածքով, իր կինը եւ Ղովտն էլ նրա հետ:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամն իր կնոջ, իր ամբողջ ունեցվածքի և Ղովտի հետ գնաց դեպի հարավային կողմը:
(Գրաբար) Եւ ե՛լ Աբրամ յԵգիպտոսէ, ինքն և կի՛ն իւր և ամենայն որ ինչ էր նորա, և Ղովտ ընդ նմա յանապատն։