Ա. Լոպուխին
Սոդոմացիները չար մարդիկ էին և Աստծո հանդեպ բազում մեղքեր էին գործում: (Սինոդական թարգ․) [13]
«Իսկ Սոդոմի բնակիչները չար մարդիկ էին և Տիրոջ հանդեպ բազում մեղքեր էին գործում»... Ահա համառոտ, սակայն պատկերավոր մի բնութագիր այն մարդկանց մասին, որոնց հետ շփման մեջ մտավ նրանց նոր հարևան Ղովտը։ «Հորդանանի արգասաբեր հովիտը և մեղմ կլիման այդպիսի ազդեցություն ունեցան Սոդոմի և Գոմորի բնակիչների վրա, որ նրանք հանդուգն անառակության մեջ գերազանցեցին իրենց ժամանակակից բոլոր քաղաքներին։ Նշենք նաև, որ Սուրբ Գիրքը ասում է որ նրանք նաև չար էին։ Մեծ անառակությունը սովորաբար ուղեկցվում է դաժանությամբ և անգամ արյունարբու խելագարությամբ (Ներոնը, Կալիգուլան, Հելիոգաբալը ևն)։ Եվ հարկ է ենթադրել, որ սոդոմացիները այնչափ խորն էին բարոյալքվել , որ նրանց մեջ բարի զգացմունքների համար արդեն տեղ անգամ չկար (Վլաստով)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Սոդոմացիները չար մարդիկ էին եւ Աստծու հանդէպ բազում մեղքեր էին գործում:
(Արարատ թարգ․) Եվ Սոդոմի մարդիկ շատ չար ու մեղավոր էին Տիրոջ առջև:
(Գրաբար) Եւ մարդիկն Սոդոմացւոց չա՛րք և մեղաւորք էին առաջի Աստուծոյ յոյժ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: