Ծննդոց գրքի մեկնություն 13:18

Ա.Լոպուխին

Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տեր Աստծո համար զոհասեղան շինեց: (Սինոդական թարգ․) [18]

   

   «և եկավ, բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ»... Մամբրեն եղել է ամորհացու անունը, որն Աբրամի դաշնակիցն էր (16:13, 24)։ Քեբրոն քաղաքը գտնվում է Երուսաղեմից դեպի հարավ 22 մղոն հեռավորությամբ, Բերսաբեի ճանապարհին։ Ենթադրում են, որ սկզբից այն կոչվում էր Քեբրոն, ապա անվանափոխվեց Կիրիաթ-Արբոկ (32:2, 35:27, Դատ. 1:10), ապա նորից վերականգնեց իր հին անվանումը (Բ Թագ. 15:7) և վերջապես այժմյան արաբների մոտ հայտնի է « Էլ-Հալիլ» անունով, այսինքն՝ «Աստծո բարեկամ», ինչպես անվանվում է Աբրամը Սուրբ Գրքում (Ես. 41:8, Հակ. 2:23):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Աբրամը ճանապարհ ընկաւ, եկաւ բնակուեց Քեբրոնում գտնուող Մամբրէի կաղնու մօտ եւ այնտեղ Տէր Աստծու համար զոհասեղան շինեց:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամը եկավ ու բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնում է և այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց:
(Գրաբար) Եւ չո՛ւ արարեալ Աբրամու, եկն բնակեցաւ առ կաղնւոջն Մամբրէի, որ է՛ ի Քեբրոն։ Եւ շինեաց անդ սեղան Տեառն Աստուծոյ։