Ա. Լոպուխին
Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով: (Սինոդական թարգ․) [2]
«Աբրամը շատ հարուստ էր...» Կամ ինչպես եբրայական բնագրում է՝ «շատ ծանր էր», ինչն Աստվածաշնչում սովորաբար ընկալվում է որպես նյութական բարիքների առատություն (Ելք. 13.38, Գ Թագ. 10.2, Դ Թագ. 6.14, ևն)։
«արծաթով և ոսկով»... Սա մետաղական արժեքների աստվածաշնչյան առաջին հիշատակությունն է։ Կարելի է կարծել որ Աբրամը առընչվել էր դրանց Եգիպտոսում, որտեղ դրանք փոխանակային առևտրի առարկաներ էին և ունեին թիթեղիկների կամ օղակների տեսք։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկով:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով:
(Գրաբար) Եւ Աբրամ էր մեծատուն յոյժ, անասնով և արծաթով և ոսկւով։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: