Ա. Լոպուխին
Կռիվ եղավ Աբրամի հոտերի հովիվների ու Ղովտի հոտերի հովիվների միջև: Քանանացիներն ու փերեզացիներն այդ ժամանակ բնակվում էին այդ երկրում: (Սինոդական թարգ․) [7]
«և հովիվների միջև վեճ եղավ»... Ինչպես հաճախ պատահում է, դժգոհությունն ու անբարյացակամությունը սկսվեցին ներքևից՝ Ղովտի և Աբրահամի հոտերի հովիվների միջև; մեկի և մյուսի անասունների մեծ քանակի պատճառով, համատեղ արոտավայրերի և մանավանդ՝ ջրարբիների պարագայում, վիճաբանությունների առիթներ շատ էին լինում։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Կռիւ եղաւ Աբրամի հօտերի հովիւների ու Ղովտի հօտերի հովիւների միջեւ: Քանանացիներն ու փերեզացիներն այդ ժամանակ բնակւում էին այդ երկրում:
(Արարատ թարգ․) Եվ վեճ եղավ Աբրամի անասունների հովիվների և Ղովտի անասունների հովիվների միջև: Այդ ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիները և փերեզացիները:
(Գրաբար) Եւ եղև մա՛րտ ի մէջ հովուաց խաշանցն Աբրամու, և ի մէջ հովուաց խաշանցն Ղովտայ։ Եւ Քանանացիքն և Փերեզացիքն յայնժամ բնակեալ էին յերկրին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: