Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
10-12. «Եվ մարդ ուղարկեց՝ բանտում Հովհաննեսին գլխատելու»։ «Եվ նրա գլուխն սկուտեղի վրա բերվեց և աղջկան տրվեց, իսկ նա էլ այն իր մորը տարավ»։ «Նրա (Հովհաննեսի) աշակերտները եկան, վերցրին նրա մարմինն ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին»։
«Իսկ նա, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը» (Մատթ. 14:8): Կրկնակի հանցագործություն՝ և՛ այն պատճառով, որ Հերովդիայի դուստրը պարեց, և՛ այն պատճառով, որ նա ուրախացրեց Հերովդեսին, և այնքան ուրախացրեց, որ սպանությունը կատարվեց որպես պարգև։ Տեսնո՞ւմ ես, թե որքան անմարդկային, որքան անզգամ, որքան անմիտ է Հերովդեսը։ Նա իրեն շղթայում է երդումով և աղջկան լիակատար իշխանություն է տալիս՝ խնդրելու ամեն ինչ։
Երբ Հերովդեսը տեսավ դրանից բխող չարիքը, «տրտմեց» (9-րդ համար), - ասում է ավետարանիչը, չնայած սկզբնապես նա ինքն էր ձերբակալել Հովհաննեսին։ Ուրեմն այժմ նա ինչո՞ւ է տխրում։ Ահա թե ինչպիսին է առաքինությունը։ Նույնիսկ չար մարդկանց մեջ այն արժանի է հիացմունքի և գովասանքի։ Իսկ Հերովդիային ի՞նչ խելագարություն է համակել։ Նա պետք է հիանար Հովհաննեսով, պետք է մեծարեր նրան, որովհետև նա պաշտպանում էր իրեն ամոթից, բայց Հերովդիան ծրագրում է Հովհաննես Մկրտչի մահը, թակարդներ է լարում և խնդրում է սատանայական պարգև։ Իսկ Հերովդեսը վախենում էր, ինչպես ասում է ավետարանիչը, - «իր երդման և սեղանակիցների պատճառով» (9-րդ համար)։ Բայց դու ինչպե՞ս չէիր վախենում նման անմարդկային արարքից։ Եթե վախենում էիր երդումդ խախտելուն վկաներ ունենալուց, ապա շատ ավելի պետք է վախենայիր նման անօրինական սպանություն գործելո՛ւդ համար այդքան շատ վկաներ ունենալուց։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
10.-12 «Եվ մարդ ուղարկեց՝ բանտում Հովհաննեսին գլխատելու»։ «Եվ նրա գլուխն սկուտեղի վրա բերվեց և աղջկան տրվեց, իսկ նա էլ այն իր մորը տարավ»։ «Նրա (Հովհաննեսի) աշակերտները եկան, վերցրին նրա մարմինն ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին»։
Եվ [մարդիկ] ուղարկեց ու բանտում գլխատեց Հովհաննեսին:
Այն օրը, երբ խավար արգելարանից փրկվել ու դեպի արարածներիս նյութական լույսն էր եկել, ինչի համար վայել էր գոհանալ Աստծո նախախնամությունից, որով ինքն [ազատ] արձակվեց, և ազատ արձակել բազմաթիվ ձերբակալվածների, [Հերովդեսը] հակառակն արեց: Որովհետև սատանան կապեց նրա թշվառ միտքը, և նա անօրեն հրամանով հանդգնեց արդար արյուն [թափել]: Սրա համար արժե ասել. «Ո՛վ Հերովդես, ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես արդար գլուխը տալիս մեղավոր կողին»: Սակայն նա, ով հաղթեց Ադամին կողի միջոցով, որն ամուսնացավ նրա հետ, նույնն էլ հաղթեց Հերովդեսին [դարձյալ] կողի միջո ցով, որը խառնակվեց նրա հետ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:6
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: