Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Նավի վրա եղողները մոտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես, Դու Աստծու Որդին ես»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:32
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»:
Նավում գտնվողները մոտեցան երկրպագեցին Նրան և ասացին. «Արդարև՛ Աստծո Որդի ես Դու»:
Սրանից առաջ ասում էին. «Ո՞վ է այս մարդը, որ քամիներն ու ծովն էլ են հնազանդվում Սրան» (հմմտ. Մատթ. 8։27), իսկ այստեղ այդպես [չասացին], այլ խոսքո՛վ խոստովանեցին, որ Նա իսկապես Աստծո Որդին է: Եվ ոչ միայն խոսքով [խոստովանեցին], այլև գործով Նրան մատուցեցին այն երկրպագությունը, որն Աստծուն էր վայել:
Այսպես մեղմությամբ [Հիսուսը] նրանց [միտքը] բարձրացրեց՝ ծովի վրայով քայլելով և ուրիշին էլ նույնն անել հրամայելով, տագնապածին փրկելով, քամին դադարեցնելով, որոնց հետևեց Նրան Աստծո Որդի դավանելու հավատը: Սրանով նախատվում է Արիոսը 1, որ մերժեց [Հիսուսի] աստվածային ծնունդը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: