Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:5

Հովհաննես Ծործորեցի

Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում:

 

    [Հերովդեսը] կամենում էր սպանել նրան, բայց վախենում էր ժողովր դից, որովհետև նրան մարգարե էին համարում:

    Խիստ հանդուգն էր ու չարադև, որովհետև մտածում էր սպանել Մկրտչին այն հանդիմանության համար, որը նա հեզությամբ ու մեղմությամբ խրատելով էր անում՝ ոչ թե իր, այլ նրա օգտի համար: «Բայց վախենում էր ժողովրդից»,-ասում է [ավետարանիչը]. ո՛չ Աստծուց, Ով վրեժխնդիր էր արդարների արյան համար, այլ ժողովրդից, որովհետև այդ պիսին են զեղծագործները՝ միշտ ակնառությամբ են վարվում և մարդկանց անձն Աստծո անձից գերագույն համարում, ինչպես որ հրեաները ոչ Օրենքից պատկառեցին, ոչ էլ Աստծուց, որպեսզի չսպանեին Հիսուսին, այլ ժողովրդից:

    «Որովհետև նրան մարգարե էին համարում»: Հիրավի՛ մարգարե, ոչ միայն մկրտության պատճառով, այլև մարգարեին հատուկ ճշմարտախոսության, քանզի թեպետ հրաշքներ չգործեց Հովհաննեսը, բայց այն ամենը, որ ասաց, ճշմարիտ ասաց 784, ինչ պատճառով էլ պատիվ ուներ ժողովրդի աչքում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:3