Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:7

Հովհաննես Ծործորեցի

ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի:

   

   Ուստիև երդմամբ խոստացավ տալ նրան, ինչ էլ խնդրի:

   Մարկոսն ասում է՝ երդվեց նրան տալ մինչև իր թագավորության կեսը 785: Քանի որ [Հերովդեսը] շատ խելագար ու անմիտ էր, երկու սխալ գործեց. մեկը՝ որ մի լկտի աղջկա դարձրեց անօրեն պարգևի տեր, և երկրորդ՝ որ իրեն երդման տակ դրեց: Բայց ինչպես ասացի, խորամանկությամբ արեց դա, այլապես, եթե [աղջիկը] նրա աչքերը փորել պահանջեր կամ նրա որդուն մահվան մատնել, [Հերովդեսը նման պարգև] կտա՞ր հոժարությամբ. ո՛չ բնավ: Սրանից երևում է, որ գիտակցաբար [սպանեց Հովհաննեսին]: Սա երևում է նաև այս բնագրից. որովհետև ասում է, թե [աղջիկն] իր մորից էր խրատվել, [ուստի պարզ է, որ] նրա մայրն էլ՝ իր սիրեկանից: Սա նրա համար եմ ասում, որ ոչ ոք չասի՝ ի՞նչ մեղք ուներ [Հերովդեսը], չէ՞ որ երդվել էր: Բայց երդումն էլ չեղյալ պիտի համարեր, եթե խոտորումը կամավոր եղած չլիներ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:6