Սրբ. Եփրեմ Ասորի
բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց: Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ:
«Այս դեպքերից հետո Աբրահամը երազում լսեց Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Մի վախեցիր, Աբրահամ, ես քեզ հովանավոր պիտի լինեմ և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»: Աբրահամն ասաց Տիրոջը. «Ինչ ես անելու ինձ, չէ որ ես անորդի եմ կորչում և ինձ ժառանգելու է Եղիազար Դամասկացին»: Ասաց նրան Տեր Աստված. «Նա չէ, որ ժառանգելու է քո ունեցվածքը, այլ քեզնից ծնվածն է քո ժառանգը լինելու»: Աբրահամը հավատաց Աստծուն և այդ հավատն իր համար արդարություն համարվեց»:
Ա. Լոպուխին
Բայց ես կդատեմ այն ազգին, որը պիտի ստրկացնի նրանց։ Դրանից հետո նրանք այստեղ կգան բազում հարստութեամբ։ (Սինոդական թարգ․) [14]
Ես կդատեմ այն ազգին... Արտահայտությունը հարանման է «Իմն է վրեժխնդրությունը, և ես կհատուցեմ» (Բ Օր. 32:35, Հռ. 12:19, Եբ. 10:30) խոսքին: Պատմականորեն այն կատարվեց եգիպտացիների վրա այն ժամանակ, երբ Աստված հարվածեց նրանց դաժանագույն պատիժներով և այդ կերպ ստիպեց բաց թողնել հրեաներին (Ելք. 7:4, 8–12:21):
Նրանք այստեղ կգան բազում հարստութեամբ... Պատմությամբ ճշտորեն արդարացված մարգարեական մանրամասնություն (Ելք. 12:35–36):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց: Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ:
(Արարատ թարգ․) Բայց Ես պիտի դատեմ այն ազգին, որին կծառայեն, և հետո մեծ ունեցվածքով նրանք դուրս պիտի գան:
(Գրաբար) Բայց զազգն որում ծառայեսցեն՝ դատեցա՛յց ես։ Եւ յետ այնորիկ ելցեն ա՛յսր բազում ստացուածովք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: