Հովհաննես Ծործորեցի
Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»:
 Պետրոսը պատասխանեց Նրան՝ ասելով. «Բացատրի՛ր մեզ այս առակը»:
 Նախ՝ ամենուր ջերմեռանդ էր և պատրաստ՝ հարցեր տալու: Եվ երկրորդ՝ այս հարցով ցույց է տալիս, որ մտքով խռովված էր, որովհետև եթե Հոգին ստանալուց հետո ասում էր. «Քա՛վ լիցի, Տեր, որովհետև պիղծ կերակուր ամենևին չի մտել իմ բերանը» (հմմտ. Գործք 10։14), ի՞նչ ասել այժմ: Բայց ո՛չ հայտնապես ասաց՝ ես գայթակղվեցի, այլ թե՝ բացատրության կարիք կա: Սրանով մտքի կասկածներն էր փարատում: Իսկ որ գայթակղված էր, երևում է [Տիրոջ] հետևյալ խիստ խոսքից:
Մաղաքիա արք. Օրմանյան
Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:10
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: