Ծննդոց գրքի մեկնություն 15:19

Ա. Լոպուխին

Կենեցիները, կենեզացիները, կեդմոնացիները...(Սինոդական թարգ․) [19]

 

   Առաջինի տխուր ճակատագիրը՝ ասորիների կողմից գերեվարվելը, կանխագուշակված է Բաղաամի մարգարեության մեջ (Թվ. 24:21–22), իսկ նրանց բնակության վայրը Քանանից դեպի հարավ է՝ ամաղեկացիների մոտ, այնուհետև Պաղեստինի սահմաններից ներս՝ Հուդայի շրջանում, որը նշված է Թագավորությունների գրքի հեղինակի կողմից (Ա Թագ. 27:10, 30:29): Հուդայի այդ նույն շրջանում, ամենայն հավանականությամբ, բնակվում էին նաև կենեզացիները: Այս ամենը կարելի է կռահել այն իրողությունից, որ Հուդայի շրջանի բնակիչ Քաղեբն անվանվում էր կենեզացի (Հս. 14:6): Կեդմոնացիներն ավելի քիչ են հայտնի, որոնք Աստվածաշնչում այլևս ոչ մի անգամ հիշվում: Սակայն նրանք հանդիպում են եգիպտական հուշարձաններում, ինչից ոմանք կռահում են՝ մի՞թե այս անվանումով չի կոչվում Քանանի հետ սահմանակից եգիպտական ցեղերից ինչ-որ մեկը:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) նրանց պիտի ենթարկուեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները,
(Արարատ թարգ․) Կենեցիներին, կենեզացիներին, կեդմոնացիներին,
(Գրաբար) ԶԿինեցիս, և զԿենեզացիս, և զԿեդմոնացիս,