Հովհաննես Ծործորեցի
Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:
Եվ ահա մի քանանացի կին, նրանց սահմաններից դուրս գ-լով, աղաղակում էր և ասում. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Որդի՛ Դավթի, դուստրս չարաչար այսահարվում է»:
 Ավետարանիչը նախ ամբաստանում է կնոջը, որպեսզի [պատահելիք] հրաշքը հայտնի դառնա, և [Քրիստոսն] է՛լ ավելի բարձր քարոզվի: «Ահա մի քանանացի կին»,- ասում է: «Քանանացի»-ն հիշատակելով՝ անօրենների ազգն է մեջտեղ բերում, որը բնության օրենքը հիմքից տապալեց, և սրանով Քրիստոսի գալստյան զորությունն է ծանուցում: Նաև ովքեր զրկվեցին այդ երկրից, որպեսզի հրեաներին [կռապաշտությամբ] չխոտորեցնեին, այնքան իմաստնացան, որ հրեաներին հավատքով գերազանցեցին:
«Նրանց սահմաններից դուրս գալով». տե՛ս նրա հավատը, որ չհամարձակվեց Երուսաղեմ ելնել, քանի որ կասկածում էր և իրեն արժանի չէր համարում: Սա երևում է նրա եռանդից. որովհետև երբ Տերն այդ կողմերը եկավ, [այդ կինը, իրենց սահմաններից] դուրս գալով, աղաղակում էր. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Որդի՛ Դավթի»: [Կարծեք ասում էր]. «[Դավիթը] Սավուղից դևեր էր քշում սաղմոսանվագ երգերով. նույն ողորմությունը նաև նրա Որդուց եմ պահանջում ինձ համար: Ողորմի՛ր,- ասում է,- դուստրս չարաչար այսահարվում է»: Այսինքն՝ նա անզգայացել է ցավերից, և բոլոր վարանումները պաշարել են ինձ, որ գիտակից եմ: Եվ այսպիսի երկյուղածությամբ աղաղակում էր [Հիսուսի] հետևից թախծալից սրտով, մինչև որ իր աղաղակի վրա շատերին հավաքեց [այնտեղ]: Բայց ոմանք այլաբանորեն են մեկնում ասվածը: Երբ Խոսքը Հորից դուրս ելավ ու աշխարհ եկավ, ապա նաև հեթանոսների Եկեղեցին դուրս եկավ իր սահմաններից և համարձակվեց գալ ու մերձենալ Նրան՝ ըստ այսմ. «Մոռացի՛ր քո ժողովրդին ու քո հոր տունը, քանզի ցանկացավ թագավորը [քո գեղեցկությունը]» (Սաղմ. 44։11-12): Որովհետև եթե իր սահմաններում մնար, չէր կարողանա աղաղակել Տիրոջն ու ողորմություն խնդրել, քանի որ ողորմության համար են հեթանոսները փառավորում Աստծուն: Եվ նրանցից ծնվածը, դևերին [տրված զոհերի] ճենճերներով մոլեգնած, չարաչար այսահարվում էր և Խոսքի գալստյամբ ողորմություն գտավ:
Ստեփանոս Սյունեցի
Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսիգլուխ 15:21
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսիգլուխ 15:21
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: