Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:26

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նա պատասխանեց ու ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:23
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»:
   
    Պատասխանեց նրան՝ ասելով. «Լավ չէ մանուկների հացը վերցնել ու շների առաջ գցել»:
    «Հաց» կոչեց Իր վարդապետությունն ու բժշկությունը և «մանուկներ»՝ Իսրայելին՝ ըստ այսմ. «Իսրայելը մանուկ էր, և Ես սիրեցի նրան» (Ովս. 11:1), ով հետո շներից էլ կատաղի դարձավ: Իսկ «շներ» [կոչեց] հեթանոսներին՝ անառակության պատճառով, ինչպես նաև օրինավոր աստվածպաշտությունը զանց առնելով՝ շնացողների պես կռամոլության տրված լինելու պատճառով՝ ըստ այսմ. «Շնանում էր քարի ու փայտի հետ» (Եր. 3։9): Այլև, սա ասելով, [Տերը] կամեցավ, որ նրանք տիրասեր դառնան, ինչպես հատուկ է շանը: Եվ կինը, առակավոր այս խոսքը հասկանալով, ավելի սրտապնդվեց: