Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:4

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև Աստված պատվիրել է. «Պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20:12, Բ Օր. 5:16) և «Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի» (Ելք 21:17, Ղևտ. 20:9)»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:3
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

3-4․ քանի որ Աստուած ասաց.«Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը». եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի:
   
   Որովհետև Աստված ասաց. «Պատվի՛ր քո հորն ու մորը», և ով բամբասում է հորն ու մորը, մահով կվախճանվի»:

   Նախ Օրենքից է մեջբերում, որպեսզի հենց այնտեղից ցույց տա, որ Օրենքը խստիվ պատվիրում է պատվել հորն ու մորը, քանի որ Իր իսկ բերանով ասաց Աստված. «Պատվիր քո հորն ու մորը, և երկարակյաց կլինես» (հմմտ. Ելք 20։12): Բայց [Տերը], թողնելով պատվողների պարգևները, չպատվողների ահավոր պատիժների մասին է հիշեցնում. «Ով չարախոսում է հորից կամ մորից, մահով կվախճանվի» (Ելք 21։17): Քանի որ նրանք [Հիսուսի] աշակերտներին իբրև անօրեն ներկայացրին, [Նա էլ] հայտնում է թե՝ «Դո՛ւք եք անօրենությամբ լի և մահվան արժանի, որովհետև եթե խոսքով բամբասողը պատժվելու է, որքա՛ն ավելի՝ դուք, որ հենց գործով եք թշնամություն անում, և ոչ միայն դուք [եք այդպես վարվում], այլև ուրիշներին սովորեցնում»: [Տերն ասում է սա], որպեսզի նրանց երկյուղ ներշնչի և դեպի Իրեն տրամադրի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

քանի որ Աստուած ասաց.«Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը».
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:1