Հովհաննես Ծործորեցի
Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան:
 Երբ աշակերտները լսեցին, երեսի վրա ընկան և հույժ վախեցան:
 Ինչո՞ւ վախեցան, երբ ձայնը լսեցին. չէ՞ որ ավելի վաղ այդպիսի ձայն արդեն լսվել էր Հորդանանում, ինչպես ասացի: Խաչի մոտ, երբ ժողովուրդն ասում էր, թե որոտում եղավ, ոչ ոք [վախից] չնվաղեց, իսկ այստեղ «ընկան»: Նախ՝ քանի որ անապատային ու անկոխ վայրում էին, և ամեն կողմում առատորեն սաստիկ լույս էր սփռված, Տիրոջ դեմքը փոխվեց, ամպը տարածվեց, նաև այդ ձայնը [հնչեց], այդ պատճառով էլ գետնին ընկան: Իսկ այնտեղ այդքան սարսափելի չէր, միայն [որոտի] ձայնն էր, նաև ժողովուրդն էր առընթեր: Երկրորդ՝ [ընկնելով] երկրպագություն մատուցեցին երևմանն ու ձայնին: Երրորդ՝ մարմնական ու ստեղծական մեր բնությունը չի կարող տանել Հոր անմարմին ու արարչական դեմքը. եթե հրեշտակի տեսնելով՝ Դանիելը գունատվեց, իսկ Եզեկիելը երեսի վրա ընկավ 907, ի՞նչ ասել այժմ, երբ Հայրը Որդու և Հոգու հետ միասին էր հայտնվել ու երևում: Եվ չորրորդ՝ քանի որ անկատար էին, Հիսուս Քրիստոսի ծննդյան տունկեր լինելով՝ երկնքից քամու նման եկող այդ ձայնից զարհուրեցին, բայց երբ դարձան Տիրոջ հարության որթատունկի ուռեր, [վախ] չապրեցին, երբ Սուրբ Հոգին սաստիկ քամու նման ուժգին հնչեց վերնատանը 908:
Մաղաքիա արք. Օրմանյան
Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: