Հովհաննես Ծործորեցի
Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»:
 Հիսուսը մոտեցավ, բռնեց նրանցից և ասաց. «Ոտքի՛ ելեք և մի՛ վախեցեք»:
 Որպեսզի շատ չզարհուրեն և պատահածի հիշողությունը նրանց մտքից դուրս չգա, [Հիսուսը] գործով ու խոսքով փարատում է նրանց վախը. որովհետև ում որ Հոր ձայնը վայր գցեց, Որդու ձեռքն ամուր կանգնեցրեց: Իսկ Ղուկասն ասում է, որ Պետրոսն ու նրա հետ եղածները ծանրացել էին քնից. կամ քաղցր ու անուշ բույրից զմայլվել էին, կամ տեսարանից ահաբեկվել, որովհետև այն ժամին, երբ պետք էր հսկել, նրանք վախեցան, որով պարզ դարձավ, որ չէին կարող դիմանալ [Աստվածության] երևմանը նախքան չարչարանքներով դաստիարակվելը, ինչպես քուրայով [անցնող] խեցեղեն անոթը, որպեսզի [Տիրոջ] չարչարանքներին մասնակից լինելուց հետո նաև փառքին հաղորդակից լինեին: Այս պատճառով էլ [Հիսուսն] ասաց. «Մի՛ վախեցեք»:
 Այլաբանորեն՝ նրանց ընկնելը ցույց է տալիս Ադամի անկումը Հոր ձայնից, [որն ասաց]. «Որ օրը որ ուտեք, մահվամբ կմեռնեք» (հմմտ. Ծննդ. 2։17), իսկ Որդին՝ Հոր Ձեռքը, բռնելով նրա մարմնից, վերստին կանգնեցրեց նրան:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: