Սրբ. Եփրեմ Ասորի
Այնուհետեւ Տէրն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են:
«Սոդոմացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ, նրանց մեղքերը խիստ շատացել են»:
Ա. Լոպուխին
20-21. Այնուհետև Տերն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են: [20] Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ»: (Սինոդական թարգ․)
«Սոդոմացիների և գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է Ինձ»... Սա մեզ արդեն հայտնի սուրբգրային պատկերն է, որն արտահայտում է այն միտքը, որ երկրի վրա կատարվող ամեն տեսակի բռնություն և անարդարություն թաքնված չեն Տիրոջ ամենատես աչքից, և ստանում են Նրանից համապատասխան վրեժխնդրություն (5:10, 6:13, Ելք. 3:7, Ես. 5:7)։ Հատկապես այդպես ցույց է տրվում ուժեղի՝ թույլին նեղելու մեղքը, որին միանում են արյունապղծությունն ու սպանությունը (Ծննդ. 4։10, Բ Օր. 24։14-15). դրանով հատկապես մեղանչում էին Սոդոմի բնակիչները, որոնք տարբերվում էին խիստ անբարոյականությումբ և տկարների նկատմամբ գոռոզ-արհամարհական վերաբերմունքով։ (Եզ. 26։47-56)։
«Արդ, իջնեմ տեսնեմ»... Այս խոսքեր մեր տկարության համար են՝ ավելի լավ ըմբռնելու համար այն գաղափարը, որ աստվածային դատաստանը հիմնվում է դատի առարկայի հետ լիարժեք և անմիջական ծանոթության վրա (Սաղմ. 72։2, Ես. 10։3, Առակ. 28։13, Մատթ. 7։1)։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Այնուհետեւ Տէրն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Քանի որ ահագնացել է Սոդոմից և Գոմորից եկած աղաղակը, և նրանց մեղքն էլ սաստիկ ծանրացել,
(Գրաբար) Եւ ասէ Տէր. Աղաղակ Սոդոմացւոց և Գոմորացւոց յաճախեա՛ց, և մեղք նոցա մեծացա՛ն յոյժ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: