Ա. Լոպուխին
Այնտեղից շրջվելով՝ այդ մարդիկ եկան Սոդոմ: Աբրահամը կանգնած էր Տիրոջ դիմաց:. (Սինոդական թարգ․) [22]
«Այնտեղից շրջելով՝ այն մարդիկ եկան Սոդոմ»... Սոդոմ մտան ոչ թե երեքը, այլ երկու հրեշտակները, ինչպես դա նշված է ստորև(19։1)¨ «Աբրահամը դեռ կանգնած էր Տիրոջ դիմաց»... Աբրահամի հետ մնացած երրորդ ուղեկիցը բացեիբաց Տեր է անվանվում. «կանգնել Տիրոջ դիմաց» սուրբգրային լեզվով նշանակում է բարեխոսել կամ աղերսել Տիրոջը մեկի համար(Ա Թագ. 7։9, Սաղմ. 105։23)։
23-32 Այս գլխի եզրափակիչ հատվածը Աբրահամի Աստծու հետ հետաքրքրական և ուսուցողան զրույց է, որը վկայում է ինչպես արդարի մեծ համարձակության, այնպես և Աստծու ծայրագույն խոնարհության մասին։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այնտեղից շրջուելով՝ այդ մարդիկ եկան Սոդոմ: Աբրահամը կանգնած էր Տիրոջ դիմաց:
(Արարատ թարգ․) Եվ այդ մարդիկ դուրս եկան այնտեղից ու գնացին դեպի Սոդոմ: Իսկ Աբրահամը դեռևս կանգնած էր Տիրոջ առջև:
(Գրաբար) Եւ դարձեալ անտի արանցն եկին ի Սոդոմ։ Եւ Աբրաամ կա՛յր առաջի Տեառն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: