Ծննդոց գրքի մեկնություն 18:25

Սրբ. Եփրեմ Ասորի

Քա՛ւ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, եւ արդարը ենթարկուի նոյն բանին, ինչ որ ամբարիշտը: Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»:

   

   Եւ ինչո՞ւ է ասում. «Դու այդպիսի դատաստան չես անի», ոչ թե արդարների համար էր նա խնդրում, այլ՝ մեղավորների, քանզի գիտեր, որ արդարը չի սպանվի, և արդարներին ապավեն դարձնելով՝ խնդրում էր մեղավորների համար: Ո՜, պարզություն Աբրահամի, Եղիան ինքն իրեն ժխտեց՝ ասելով. «Ես եմ միայն մնացել», մինչդեռ Աբրահամը մի երկրի համար ասաց, թե. «Եթե հիսուն արդար լինեն այդ քաղաքում»: Եղիան Բահաղի պաշտոնյաների և Հեզաբելի և Աքաբի մոլորության պատճառով զայրացել և ձանձրացել էր այնտեղի ամբողջ ժողովրդից, իսկ Աբրահամը Աբիմելիքի և Մելքիսեդեկի նման հավատում էր նաև շատերին:
   

Ա. Լոպուխին

Քա՛վ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, և արդարը ենթարկվի նույն բանին, ինչ որ ամբարիշտը: Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»: (Սինոդական թարգ․) [25]

   

   «Քավ լիցի, չանես այն բանը՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը ենթարկվի նույն բանին, ինչ որ ամբարիշտը։ Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։ Այս հատվածը ներկայացնում է նահապետական հավատքի կարևորագույն հատված, որում ամփոփված է հանդիսավոր խոստովանությունը հավատքի՝ առ Աստված, որն ամբողջ տիեզերքի ամենակարող դատավորն է, որը դատում է աշխարհը վերին արդարության օրենքներով և զանազանում է արդարներին մեղավորներից (Բ Օր. 10։17, Հոբ. 34։19, Եր. 31։29-30․ Եզ. 28։4,20, Մատթ. 13։28-29, Հռ. 2։11, Եփ. 6։9, Կող.3.28)։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Քա՛ւ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, եւ արդարը ենթարկուի նոյն բանին, ինչ որ ամբարիշտը: Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»:
(Արարատ թարգ․) Քավ լիցի, որ Դու արդարին վերացնես ամբարշտի հետ, և արդարին պատահի այն, ինչ ամբարշտին: Քավ լիցի: Մի՞թե ողջ երկրի Դատավորն արդարություն չի անի»:
(Գրաբար) Քա՛ւ լիցի քեզ առնել զայն բան, սպանանել զարդարն ընդ ամպարշտի, և լինիցի արդարն իբրև զամպարիշտն։ Քա՛ւ լիցի քեզ որ դատիս զամենայն երկիր, մի՛ արասցես զայն դատաստան։