Ծննդոց գրքի մեկնություն 18:6

Սրբ. Եփրեմ Ասորի

Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 18:1
   

Ա. Լոպուխին

Աբրահամն շտապեց դեպի վրանը՝ Սառայի մոտ, և ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիվ ընտիր ալյուր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»: (Սինոդական թարգ․) [6]
   

   «Շտապի՛ր, երեք գրիվ ընտիր ալյուր հունցի՛ր, ու նկանակ պատրաստիր»... Երեք գրիվը կազմում էին մեկ «էթա», որը, մոտավորապես, մեր 1։5 կիլոգրամն է։ Սուրբ Գրքի այլ տեղերից եզրակացնելով (Մտթ. 13։33)՝ դա եղել է հաց պատրաստելու համար հասարակ չափաքանակ։ Իսկ բաղարջ հաց ասելով, այստեղ հասկացվում են այն հացերը, որոնք այժմ մի քանի րոպեներում պատրաստում են արաբները, երբ տուն գալիս է որևէ պատվավոր հյուր։

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը շտապեց դեպի վրան՝ Սառայի մոտ, և ասաց. «Շտապ երեք գրիվ ընտիր ալյուր շաղախիր և բլիթ պատրաստիր»:
(Գրաբար) Եւ պնդեցաւ Աբրաամ ի խորանն առ Սարրա, և ասէ ցնա. Փութա՛ թրեա՛ գրիւս երիս ալեր նաշհոյ, և արա՛ նկանս։