Ծննդոց գրքի մեկնություն 21:18

Ա. Լոպուխին

Վե՛ր կաց, բարձրացրո՛ւ մանկանը և բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև նրանից մեծ ազգ եմ ստեղծելու» [18] (Սինոդական թարգ․)

   
   Վե՛ր կաց, բարձրացրո՛ւ մանկանը և բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև նրանից մեծ ազգ եմ ստեղծելու»… Այս արտահայտության առաջին հատվածը հրաշալիորեն լրացնում է Հագարի և Իսմայելի ճամփորդության պատմությունը (այն ապացուցում է, որ Հագարը նրան տանում էր ձեռքը բռնած, այլ ոչ թե ուսերի վրա, ինչպես սխալմամբ կարծում են ոմանք՝ հիմք ընդունելով 14–րդ համարը), իսկ երկրորդ հատվածը որդու ճակատագրի վերաբերյալ լավագույն մխիթարությունն է տալիս մորը:(Ծննդ. 21:13, 16:10, 17:20)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Բռնի՛ր քո մանկան ձեռքից, որովհետեւ ես նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու»:
(Արարատ թարգ․) Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային և բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև Ես մեծ ազգ եմ դարձնելու նրան»:
(Գրաբար) Արի ա՛ռ զմանուկն քո, և զօրացո՛ զնա ձեռամբ. զի յազգ մե՛ծ արարից զնա։