Ծննդոց գրքի մեկնություն 21:32

Ա. Լոպուխին

32-33․ Եվ հաշտություն  կնքեցին Բերսաբեում: Այնուհետև Աբիմելեքը  [նրա սենեկապետ Ոքոզաթը] և սպարապետ Փիքողը վեր կացան ու վերադարձան փղշտացիների երկիրը: [32] Եվ [Աբրահամը] Բերսաբեում ծառեր տնկեց ու այնտեղ Տիրոջ՝ հավիտենական Աստծո անունը կանչեց։ (Սինոդական թարգ․)
   

   «Եվ [Աբրահամը] Բերսաբեում ծառեր տնկեց ու այնտեղ Տիրոջ՝ հավիտենական Աստծո անունը կանչեց»…Աբրահամի՝ ծառեր տնկելը տարբեր ձևով է հասկացվում: Յոթանասնից թարգմանության մեջ տեսնում ենք «արտ», Վուլգաթայում՝ «nemus», այլոց մեջ՝ «կաղնի» կամ «կաղնիների պուրակ»։ Սակայն ուսումնասիրողների մեծամասնությունը այստեղ տեսնում է տեղանքին բնորոշ  «մոշենի, կարմրան» թուփը, որն իր մշտադալար տեսքով ամենից լավ խորհրդանշում էր Աստծո հավիտենականության գաղափարը, որ խոստովանեց Աբրահամը (Բ Օր. 33:27, Ես. 40:28, Հռոմ. 16:26, Ա Տիմ. 1:17)։
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) որովհետեւ նրանք երկուսով միմեանց երդում տուեցին այնտեղ. Երդման ջրհորի մօտ հաշտութիւն կնքեցին: Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը այնտեղից վեր կացան ու վերադարձան Փղշտացւոց երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ Բերսաբեեում ուխտ արեցին: Եվ վեր կացան Աբիմելեքն ու նրա սպարապետ Փիքողը ու վերադարձան փղշտացիների երկիրը:
(Գրաբար) զի ա՛նդ երդուան երկոքին միմեանց, և անդ եդին ուխտ առ Ջրհորին երդման։ Յարեաւ Աբիմելէք և Ոքոզաթ տաճարապետ նորա, և Փիգաւղ սպարապետ զօրաց նորա. և դարձան անդրէն յերկիրն Փղշտացւոց։