Սրբ. Եփրեմ Ասորի
Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:1
Ա. Լոպուխին
ԵՎ Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ իր այն բոլոր գործերից, որ արարել ու ստեղծել էր : (Սինոդական թարգ․)[3]
Եվ Աստված օրհնեց յոթերորդ օրը... «Երբ օրն օրհնվում է, - ասում է սբ. Ֆիլարետը, - այն մասնակից է դառնում հատուկ որևէ բարիքի՝ արժանի ուրախության և ժամանակի փոփոխությունների մեջ պահպանման», անշուշտ ավելացնենք մեր կողմից՝ շնորհիվ կարևորության և հիշարժանության. Եվ սրբագործեց այն... Եբրայերեն բնագրի այս մասում օգտագործված բայի գլխավոր իմաստը իր մեջ ներառում է ինչ-որ բարձրագույն նախասահմանության համար «առանձնացված» լինելը, և այստեղից՝ սրբագործման մասին միտքը, այսինքն նախատեսված, նախասահմանված սրբարանի և Աստծու համար: Մասնավորաբար, ժամանակների սրբագործումը, ըստ աստվածաշնչյան կիրառության, նրանց սահմանումն է աստվածապաշտության համար (Դ Թագ. 10։20, Նավ. 8։9): Յոթերորդ օրվա այդ օրհնությունը և առանձնացումը, իբրև գոհաբանական-ուրախալի հանգստի օր՝ նվիրված արարչագործության և Արարչի փառաբանության հիշողությանը, հատուկ նշանակություն է ունեցել միայն բանականությամբ օժտված էակների համար, այսինքն՝ մարդկանց համար, որոնք, հավանաբար, այդ ժամանակներից էլ սկսել են պահել շաբաթը՝ նմանեցնելով այն Աստծու ստեղծագործական հանգստին: Թեև շաբաթը որոշակի պատվիրանի բնույթ է ստացել միայն Մովսեսական օրենքում (Ելք. 20։8, Բ Օր. 5։12), սակայն գոյություն ունեն մի շարք զորավոր ապացույցներ , որոնցից երևում է, որ բարեպաշտական սովորության տեսքով այն կիրառվում էր Մովսեսից դեռևս շատ առաջ և նրա ծագումն այդ առումով համարյա ժամանակակից է մարդկության պատմության սկզբին (ապացույցը տե՛ս А. Покровского «Библейское учение о первой религии», С. 49–53):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը: Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը,
(Արարատ թարգ․) Եվ Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից, որ ստեղծեց և արեց:
(Գրաբար) Եւ օրհնեաց Աստուած զօրն եւթներորդ, և սրբեաց զնա. զի ի նմա՛ հանգեաւ յամենայն գործոց իւրոց՝ զոր սկսաւ առնել Աստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: