Ա. Լոպուխին
Ծառան առավ իր տիրոջ ուղտերից տասը ուղտ և գնաց՝ հետը վերցնելով իր տիրոջ բոլոր բարիքներից։ Նա ելավ գնաց Միջագետք` Նաքորի քաղաքը։ [10] (Սինոդական թարգ․)
«Ծառան առավ… տասը ուղտ… իր հետ վերցնելով իր տիրոջ բոլոր բարիքներից»…Հարսանեկան ճամփորդության այս պարագաները մի կողմից` ենթադրում են հեռավոր ճամփորդություն, մյուս կողմից՝ նրան տալիս են հատուկ տոնականություն և կարևորություն: Ի վերջո, ինչպես ուղտերը, այնպես էլ գանձերը, որոնց մասին խոսվում է այստեղ, կարող էին նախատեսված լինել որպես ընծա հարսնացուի համար:
«Նա ելավ գնաց Միջագետք»…Եբրայերեն «Նագարաիմ» նշանակում է երկիր, որն ընկած է երկու գետերի՝ Եփրատի և Տիգրիսի միջև:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ծառան առաւ իր տիրոջ ուղտերից տասը ուղտ եւ գնաց՝ իր հետ ունենալով իր տիրոջ բոլոր բարիքներից: Նա ելաւ գնաց Միջագետք, Նաքորի քաղաքը:
(Արարատ թարգ․) Եվ ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ, քանի որ իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին, և վեր կացավ ու գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը:
(Գրաբար) Եւ ա՛ռ ծառայն տասն ուղտ յուղտուց տեառն իւրոյ՝ և գնա՛ց. և յամենայն բարութեանց տեառն իւրոյ ընդ իւր։ Եւ յարեաւ գնա՛ց ի Միջագետս ի քաղաքն Նաքովրայ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: