Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:23

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան.

 

    Այդժամ եթե մեկը ձեզ ասի. «Ահա այստեղ է Քրիստոսըե կամ «այնտեղ», մի՛ հավատացեք:

    Այստեղ [Տերն] «այնժամ»-ը չի ասում ըստ դրանից առաջ ասված խոսքերի կարգի, այլ ցույց է տալիս այն ժամանակը, որում սա պիտի տեղի ունենա: Բայց ովքե՞ր են սա ասելու. հստակ է, որ նեռի կարապետներն ու սատանայի պատգամավորները, ովքեր Հովհաննես [Մկրտչի] կերպն առնելով ու նախընթաց լինելով` խաբելու են շատերին` բերելով դեպի հակաքրիստոսը: Իսկ ասելը «Քրիստոսն այստեղ է» կամ «այնտեղ»` խաբեություն է, որը նպատակ ունի տեղով համոզել: Կամ էլ այս խոսքով [Հիսուսը] ցույց է տալիս այն ամենը, որ Աստված է, քանի որ [Վերջինս] տեղով չի պարագրվում, այլ ամենուրեք է` ըստ մարգարեի. «Ես մերձավոր Աստված եմ և ո՛չ հեռավոր» (Երեմ. 23:23). [Հիսուսը] սրանով ցույց է տալիս, որ Ինքն Աստված է: Եվ կամ` «այստեղեը ցույց է տալիս որպես աղքատ շրջելը, իսկ «այնտեղեը` թագավորական կերպարանք ունենալը. ուստի այսպես կներկայացնեն, թե այնպես, մի՛ հավատացեք, ասում է [Հիսուսը], ահա նախապես ասացի այս մասին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:16