Հովհաննես Ծործորեցի
24-25. որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի:
Որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ ի հայտ կգան, մեծամեծ նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի, եթե հնարավոր է, անգամ ընտրյալներին մոլորեց նեն (24:24): Ահա նախապես ասացի ձեզ:
Երուսաղեմի մասին խոսելուց հետո անցնում է Իր գալուստին և ներկայացնում դրա նշանները, ինչը ոչ միայն [աշակերտների] համար էր օգտակար, այլև մեզ և մեզնից հետո եկողների: Ինչպես որ առաքյալների նեղությունը որպես նշան կարգեց Երուսաղեմի ավերման համար, և հավատացյալների նեղությունը` որպես արարչության ավերման երկունքի սկիզբ, այդպես էլ նախքան Իր երկրորդ գալուստը [լինելիք] սուտ քրիստոսի մոլորությունը ցույց է տալիս որպես Իր փառավոր գալստյան նշան: Որովհետև ինչպես որ նախքան Իր առաջին գալուստը հուդասյաններն ու թևդասյաններն 1323 իրենց մասին ասացին, թե քրիստոսն են և շատերին մոլորեցրին, այդպես էլ նախքան երկրորդ գալուստը նեռը կհայտնվի իր սուտ մարգարեներով հանդերձ: «Սուտ քրիստոս» է [Տերը] հայտնապես կոչում նեռին, ում Պողոսը «մեղքի մարդ» և «կորստյան որդի» է անվանում 1324: Եվ մեծամեծ նշաններ է ցույց տալու, ինչպես և Ղուկասն է ասում. «Նշաններ կլինեն արևի, լուսնի և աստղերի վրա» (Ղուկ. 21:25)` ո՛չ ճշմարտությամբ, այլ թվացյալ կերպով` համոզելու համար, որ ինքը Քրիստոսն է: Եվ զարմանալի չէ սա. որովհետև Աստծո թույլտվությամբ է մեծամեծ նշանները գործելու, ինչպես ժամանակին` Հոբի օրոք, կրակ գցեցին [Հոբի] հոտերի վրա 1325: [Սատանան] այդպես կվարվի նաև այն ժամանակ հակաքրիստոսի միջնորդությամբ և դա կանի ոչ թե անհավատների համար, ովքեր իրենն են, այլ ընտրյալների, որպեսզի թերևս [մոլորեցնի նրանց], սակայն չի կարողանա` Հիսուսի նախօրոք կատարած զգուշացման պատճառով, ինչ
Մաղաքիա արք. Օրմանյան
որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:16
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: