Ա. Լոպուխին
28-29. Գնաց աղջիկն ու կատարվածի մասին պատմեց իր մոր տանը։ [28] Ռեբեկան ուներ Լաբան անունով մի եղբայր։ Լաբանը գնաց դուրս՝ դեպի աղբյուրը` այդ մարդու մոտ։ (Սինոդական թարգ․)
«…Իր մոր տանը… Ռեբեկան ուներ Լաբան անունով մի եղբայր»… «Բազում հիմքեր կան ենթադրելու, որ Ռեբեկայի հայր Բաթուելն արդեն մահացել էր, և այդ է պատճառը, որ այստեղ տունը կոչվում էր ոչ թե հոր, այլ մոր: Այս պնդումը տեսնում ենք ամբողջ պատումի մեջ, որտեղ առաջնային դերակատարությունը Լաբանինն է. ամենայն հավանականությամբ նա փոխարինում էր հորը (տե՛ս հմր. 53, Գ. Կ. Վլաստով):
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Գնաց աղջիկն ու կատարուածի մասին պատմեց իր մօր տանը:
(Արարատ թարգ․) Եվ աղջիկը շտապ գնաց ու այս բաները պատմեց իր մորը:
(Գրաբար) Եւ ընթացաւ աղջիկն պատմեաց ի տան մօր իւրոյ ըստ բանիցն այնոցիկ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: