Ծննդոց գրքի մեկնություն 24:30

Ա. Լոպուխին

30-31. Երբ նա տեսավ գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները, և, իր քույր Ռեբեկայից լսած լինելով, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը», մոտեցավ մարդուն, որը դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ, [30] և նրան ասաց. «Արի՛ տուն մտիր, Տիրո՛ջ օրհնյալ, ինչո՞ւ ես մնացել դրսում։ Ես քեզ համար  ապաստան և քո ուղտերի համար տեղ եմ պատրաստել»: (Սինոդական թարգ․)

   

   «Արի՛ տուն մտիր, Տիրոջ օրհնյալ»…  Թեև Լաբանը կռապաշտ էր (Ծննդ. 31։30), սակայն, լինելով այն տան ազգականը, որտեղից մի ժամանակ դուրս էր եկել Աբրահամը, նա դեռ չէր հասցրել կորցնել ճշմարիտ աստվածճանաչողության որոշ գծեր: Հնարավոր է նաև, որ Լաբանը քրոջ՝ Ռեբեկայի  խոսքերին հետևելով է այդպես կոչում իր հյուրին, որը լսել էր Տիրոջ անունը հենց Եղիազարի շուրթերից (հմր. 27):
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Երբ նա տեսաւ գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները, եւ իր քոյր Ռեբեկայից լսած լինելով, թէ՝ «Այսպէս խօսեց ինձ հետ այդ մարդը»,
(Արարատ թարգ․) Որովհետև տեսնելով օղը և քրոջ թևերի ապարանջանները ու լսելով իր քրոջ՝ Ռեբեկայի խոսքերը, թե՝ «Այսպես խոսեց այն մարդն ինձ հետ», եկավ նրա մոտ: Եվ ահա նա կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ:
(Գրաբար) իբրև ետես զգինդսն և զապարանջանսն ի ձեռսն քեռ իւրոյ. և զի լուա՛ւ զբանսն յՌեբեկայ քեռէ իւրմէ՝ որ ասէր, թէ այսպէս ինչ խօսեցաւ ընդ իս այրն. և եկն առ այրն, մինչ կայր ի վերայ ուղտուց իւրոց առ աղբերն.