Ա. Լոպուխին
34-39. Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ»։ [34] Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը, և նա մեծ մարդ դարձավ։ Աստված նրան արջառ ու ոչխար, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր տվեց։ Սառան՝ իմ տիրոջ կինը, ծեր հասակում իմ տիրոջը պարգևեց մի որդի, որին իմ տերը հանձնեց այն ամենը, ինչ ուներ։ Իմ տերն ինձ երդվել տվեց և ասաց. Իմ որդի Իսահակի համար քանանացիների աղջիկներից կին չառնես, այն քանանացիների, որոնց երկրում ես ապրում եմ, այլ կգնաս իմ հոր տունը` հարազատների մոտ, և այնտեղից կին կբերես իմ որդու համար»: Ես իմ տիրոջն ասացի. «Միուցե կինն ինձ հետ չգա»: (Սինոդական թարգ․)
«Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը»… Տեսնելով, թե ինչպես Տերը ծերության օրերին Աբրահամին հրաշքով որդի պարգևեց, ինչպես նրան օգնեց հոտերի բազմացման և շրջակա ցեղերի մեջ նրա ազդեցության մեծացման գործում, Եղիազարը հիրավի կարող էր ասել այդ խոսքերը:
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ:
(Գրաբար) Եւ ասէ. Ծառայ Աբրաամու եմ ես.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: