Հովհաննես Ծործորեցի
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի:
Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. այս ցեղը չի անցնի, մինչև այս ամենը չլինի:
Ինչպես Երուսաղեմի դժբախտություններն ու սովից տառապելը, այդպես էլ սուտ քրիստոսների [գալուստն] ու ավետարանի` ամենուր տարածվելը: «Այս ցեղը չի անցնի».ոմանք կարծում են, թե հրեաներն են, որ չեն «անցնի», մինչև այս ամենը չկրեն, բայց ինձ թվում է` խոսքը հավատացյալների մասին է, որովհետև [Տերը] որպես ցեղ է ճանաչում ոչ միայն ժամանակի ընթացքում [ձևավորված մարդկային համախմբությունը], այլև նրանց, ովքեր [այդպես] կոչվում են` [միավորվելով] ըստ կրոնի և առաքինության` ըստ այսմ. «Այս ցեղն է, որ փնտրում է Տիրոջը» (Սաղմ. 23:6): Ինձ թվում է` սա համազոր է այն խոսքին, [որն ասում է]. «Այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Մարդու Որդուն Իր արքայությամբ եկած» (Մատթ. 16:28), այսինքն` չի անցնի այս ցեղը, մինչև չգա խոստացված ավետիսը, որի մասին գրված է Ավետարաններում:
Ստեփանոս Սյունեցի
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի:
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս սերունդը չպիտի անցնի, մինչև այդ բոլորը կատարվի»:
«Այս սերունդը» ասված է Նոր Կտակարանի համար: Չի անցնի այս սերունդը, և չի գա խոստացված ավետիսը լավագույն տեսակներիս մեջ, եթե չկատարվի այդ բոլորը, որ խոսեցի՝ նեռի գալուստը, այս ամբողջ աշխարհի վախճանն ու կորուստը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:32
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: