Մեկնություն Ծննդոց 24:41

Ա. Լոպուխին

41-48. Այն ժամանակ դու ազատված կլինես երդումից, երբ գնաս իմ տոհմի մեջ, և եթե կին չտան, ինձ տված երդումիցդ ազատ կլինես»: Երբ այսօր աղբյուրի մոտ եկա, ասացի. «Իմ տեր Աբրահամի Տե՛ր Աստված, հաջողեցրու իմ ճանապարհը, որ այժմ եկել եմ. [41] ահա հասել եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի մարդկանց դուստրերը ալիս են ջուր հանելու։ Եվ այն կույսը, որին ասեմ, թե՝ «Քո սափորից մի քիչ ջո՛ւր տուր խմելու», և նա ասի ինձ, թե՝ «Խմի՛ր, քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ», նա էլ  թող լինի այն կինը, որին նախատեսել է Տերը իր ծառա Իսահակի համար, և դրանից էլ կիմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տեր Աբրահամի նկատմամբ»: Մտքումս դեռ չէի վերջացրել  իմ խոսքը, երբ իսկույն երևաց Ռեբեկան։ Նրա  ուսին սափոր կար։ Նա իջավ աղբյուրի մոտ և ջուր հանեց։ Ես ասացի նրան. «Ինձ ջո՛ւր տուր խմելու»: Նա իր ուսից փութով իջեցրեց սափորն ու ասաց. «Դու խմի՛ր, հետո քո ուղտերին էլ ջուր կտամ»: Ես խմեցի, և նա իմ ուղտերին էլ ջուր տվեց։ Ես նրան հարցրի. «Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ»: Նա պատասխանեց. «Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի դուստրն եմ»: Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին: Եվ ուրախացա ու երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի իմ տեր Աբրահամի Տեր Աստծուն, որ ինձ հաջողությամբ  առաջնորդեց` իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնեմ նրա որդու համար:(Սինոդական թարգ․)
   
   Այս բավականին նշանակալի աստվածաշնչյան հատվածը նախորդ հատվածի կրկնությունն է: Այս կերպ Եղիազարն իրեն հյուրընկալած տերերին մանրամասն ծանոթացնում է ողջ պատմությանը՝ դրանով իսկ կամենալով նրանց համար բացահայտել, որ այստեղ ակնհայտ է Աստծո նախախնամող աջը:
   «Իմ տիրոջ եղբոր աղջկան»… Այստեղ Ռեբեկան ներկայացվում է որպես Աբրահամի զարմուհի, որպես նրա եղբայր Նաքորի դուստր, մինչդեռ առաջ նա բազմիցս ներկայացվել էր որպես Բաթուելի` Նաքորի որդու դուստր (Ծննդ. 15։24): Ակնհայտ է, որ այս դեպքում «դուստր» եզրը պետք է հասկանալ ոչ թե նեղ, այլ ավելի լայն իմաստով՝ որպես արյունակից ազգական՝ ըստ ազգաբանության վարընթաց ճյուղի:
--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) Ա՛յն ժամանակ դու ազատուած կը լինես իմ նզովքից: Իսկ եթէ գնաս իմ տոհմի մէջ, եւ կին չտան, ինձ տուած երդումից ազատ կը լինես»:
(Արարատ թարգ․) Եվ այն ժամանակ իմ երդումից անպարտ կլինես»:
(Գրաբար) Եւ յայնժամ քաւեա՛լ լիցիս ի նզովից աստի իմոց. յորժամ երթիցես ի տոհմ իմ՝ և ո՛չ տացեն, քաւեա՛լ լիցես յերդմանէ աստի իմմէ։