Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:44

Հովհաննես Ծործորեցի

Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»:

 

    Ուստի դուք և՛ս պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, որում չեք սպասում:

    Պատրաստ լինեք ինչի՞ն: Ժամի՛ն, ասում է, որովհետև չգիտեք այն: Քանի որ անսպասելի ժամի է գալու, [սա ասում է], որպեսզի անպատրաստ լինելով չխռովվեք` ըստ մարգարեի, 1363 որովհետև քնածներին կործանում է հասնում նրանց անպատրաստ լինելու պատճառով` հիմար կույսերի օրինակով 1364: Բայց գործերի՛ պատրաստության մասին է [Տերը] խոսում, որպեսզի [մարդիկ] վարքո՛վ մաքուր ու պատրաստ լինեն: Նմանապես էլ պետք է մահվանը սպասել, որովհետև ոչ ոք չգիտի իր մահվան ժամանակը, [մահվան], որը խորհրդանշում է ընդհանրական փոփոխությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 24:42