Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:46

Հովհաննես Ծործորեցի

46-47. Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ:

 

    Երանի՜ այն ծառային, որին, տերը գալով, կգտնի այդպես արած: Ճշմարիտ եմ ասում ձեզ, իր ամբողջ ունեցվածքի վրա կկարգի նրան:
    Ի՞նչը կարող է այս պատվին հավասարվել, կամ ո՞ր խոսքը` այս մեծարանքը ներկայացնել, որ ամենքի Տերն Իր գալստյան ժամանակ երանություն է պարգևելու, որովհետև այս [ծառան] է անդաստանից ու երկանքի մոտից վերցվածը 1371: Բայց նա իմիջիայլոց չի կատարում հրամանները, այլ այնպես, ինչպես ասացի. որովհետև շատերը չեն կատարում, իսկ ուրիշներ թեպետ կատարում են, սակայն կամ մարդկանց փառքի համար, կամ իրենց հպարտությունից: Ուրեմն` երբ թե՛ կատարեն [հրամանները], թե՛ Աստծո փառքի համար կատարեն, և ամբողջը կատարելուց հետո ասեն. «Անպիտան ծառաներ ենք, [արեցինք, ինչ որ պարտավոր էինք անել] ղոսի. «Պահանջվելու է տնտեսներից, որ հավատարիմ լինեն» (Ա Կոր. 4:2): (Ղուկ. 17:10), սա՛ կլինի «այդպես» -ը: Այդ ժամանակ [Տերն] «Իր ամբողջ ունեցվածքի վրա կկարգի նրան»: Տես, թե սակավ զգաստությունն այստեղ ինչպիսի՛ թագավորության է արժանացնում, ինչպես [ասվում է հետևյալ խոսքում]. «Ով սակավի մեջ հավատարիմ է, շատի մեջ էլ է հավատարիմ» (Ղուկ. 16:10): [Արժանանում է թագավորության] կամ այստեղ, ինչպես Մովսեսը, ով տնտես կարգվեց Աստծո ինչքի, այսինքն` ունեցվածքի վրա, և կամ այնտեղ, ինչպես Աստված, քանի որ նաև ինքն է ժառանգելու այն, ինչ Աստված ունի` թագավորություն, անմահություն, պայծառություն, վայելչություն, մշտնջենավոր ցնծություն, անվախճան հանգիստ և այլ այսպիսի [երանություններ]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 24:42