Ա. Լոպուխին
Ես նրան հարցրի. «Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ»: Նա պատասխանեց. «Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի դուստրն եմ»: Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին: [47] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 24:41
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Ես նրան հարցրի ու ասացի. «Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ»: Նա պատասխանեց. «Ես Մեղքայի եւ Նաքորի որդի Բաթուէլի դուստրն եմ»: Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին եւ ուրախացայ,
(Արարատ թարգ․) Ես հարցրեցի նրան. «Դու ո՞ւմ դուստրն ես»: Նա էլ ասաց. «Մեղքայի Նաքորի համար ծնած որդու՝ Բաթուելի դուստրն եմ»: Այնժամ ես օղը նրա քթին և ապարանջանները նրա թևերին անցկացրի:
(Գրաբար) Եւ հարցի ցնա՝ և ասեմ. Ո՞յր դուստր ես դու՝ պատմեա՛ ինձ։ Եւ նա ասէ. Դուստր Բաթուելի՛ եմ ես՝ որդւոյ Նաքովրայ զոր ծնաւ նմա Մեղ՚քա։ Եւ եդի գի՛նդս յականջս նորա, և ապարանջանս ի ձեռս նորա. և խնդացի՛.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: