Հովհաննես Ծործորեցի
Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ,
Իսկ եթե չար ծառան սրտում ասի. «Տերս ուշացնում է գալը»:
Սա նրանք են, ովքեր թողնվեցին 1371, և որպեսզի թողնելն ակնառությամբ չկարծվի, [Տերը] ցույց է տալիս [այս ծառայի] չարիքները: Եվ «չար» է կոչում այն պատճառով, որ նա անհավատ ու հիմար է. հիմար է նրանով, որ ոչ թե մտածում է, թե [Տերը] չի գալու, այլ թե ուշացնում է գալը, ինչից հասկանում ենք, որ ըստ նրա կարծիքի՛ է [Տերն] ուշանում, իսկ իրականում չի ուշանում: Իսկ եթե մեկն ասի, թե այդպիսի խորհուրդներ ունենալու պատճառը [Տիրոջ] գալստյան օրը չիմանալն է, կասենք, որ պատճառը ոչ թե այդ օրվա անհայտ լինելն է, այլ ծառայի չարությունը: Այլապես ինչպե՞ս է, որ իմաստուն ու հավատարիմ [ծառան] այսպիսի խորհուրդներ չունեցավ, և չարն է, որ [ասաց]. «Տերս ուշացնում է գալը»: Իսկ ի՞նչ է «սրտումեը նշանակում. նշանակում է, որ շատերն են մարդկանց աչքին առաքինի երևում, բայց մտքով հայհոյիչ են, ինչն Աստված, Ով քննում է երիկամները 1372, գիտի և այդ պատճառով էլ դատում է:
Ստեփանոս Սյունեցի
Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ,
«Իսկ եթե չար ծառան իր մտքում ասի»։
Ապա եթե ծառան իմաստուն և հավատարիմ չէ, այլ չար ու հիմար և անում է չարություն ու հիմարություն, Տերը գալով երկուսի համար էլ կհատուցի նրան:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:42
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: