Ծննդոց գրքի մեկնություն 24:49

Ա. Լոպուխին

Արդ, եթե իմ տիրոջ նկատմամբ շնորհ և արդարություն եք գործելու, ասե՛ք ինձ։ Իսկ եթե ո՛չ, ցո՛ւյց տվեք ինձ, թե որ կողմ գնամ` ա՞ջ, թե՞ ձախ»: [49] (Սինոդական թարգ․)
   
   «շնորհ և արդարություն»… Սա յուրօրինակ հուդայականություն է, որի միտքը կարելի է վերաձևակերպել այսպես. և՛ ինձ համար հաճելի՛ն արեք, և՛ ձեր շա՛հը պահպանեք:
--------------------------------
[49](Էջմիածին թարգ․) Արդ, եթէ իմ տիրոջ նկատմամբ շնորհ եւ արդար գործ էք անելու, ասացէ՛ք ինձ:
(Արարատ թարգ․) Եվ արդ, եթե իմ տիրոջը շնորհ ու ողորմություն եք անելու, ասացե՛ք, իսկ եթե ոչ, դարձյալ ասեք, որ ես աջ կամ ձախ դառնամ»:
(Գրաբար) Արդ՝ եթէ առնէք դուք շնո՛րհս և արդարութիւն առ տէրն իմ, պատմեցէ՛ք ինձ. ապա թէ ոչ՝ ցուցէ՛ք ինձ զի դարձայց յա՛ջ կամ յահեակ։