Սրբ. Եփրեմ Ասորի
երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը,
Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:1
Ա. Լոպուխին
Եվ դաշտի բոլոր տունկերը, որոնք տակավին երկրի վրա չկային, և դաշտային բոլոր բույսերը որոնք տակավին չէին բուսնել, որովհետև Տէր Աստված անձրև չեր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը, (Սինոդական թարգ․)[5]
Այդ ամբողջ ներածական նախադասությունը ծառայում է մարդու՝ տվյալ պատմության յուրահատուկ առարկայի, արարման պահը որոշելուն: Այդ ճանապարհով Ծննդոց գրքի հեղինակը նպատակ ունի ապացուցելու մարդու ծագման վաղեմությունը և երկրի վրա մարդկային գոյության ցանկացած հետքի իսպառ բացակայությունը մինչև առաջին զույգի՝ Ադամի և Եվայի արարումը: Իր այդ միտքը նա զարգացնում է, մարդու ի հայտ գալու նախօրեին նորաստեղծ երկրի պատկերի ընդհանուր նկարագրության միջոցով, որտեղ նա մատնանշում է երկու գլխավոր հատկանիշ. ա) մարդկային մշակաբույսի որևէ հետքի բացակայություն (սառը հացազգիներ և ընդհանրապես դաշտային մշակաբույսի որևէ տեսակ) և բ) անբարենպաստ մթնոլորտային պայմանների առկայություն, որն անհնարին է դարձնում որևէ մշակաբույսի և մարդու գոյությունը: Այդ ամենը, ըստ Ծննդոց գրքի հեղինակի, անկասկած, հաստատում է այն փաստը, որ երկրի վրա, մինչև Ադամի արարումը մշակաբույս չի եղել, և հետևաբար գոյություն չի ունեցել նաև մարդ: Ահա ռացիոնալիստական նախաադամական տեսությունների, այսինքն՝ Ադամի արարմանը նախորդած մարդկանց գոյության մասին մտքի լավագույն աստվածաշնչյան հերքումը:
Տեր Աստված... Այստեղ մենք առաջին անգամ եբրայական բնօրինակում հանդիպում ենք «Եհովա» անվանը, որի առավել ստույգ թարգմանությունն է. «Ես եմ, որ Է» (Ծննդ. 3։14): Դա Ուխտի Աստծու, Նախախնամող, Քավող Աստծու նախապատիվ, առանձնահատուկ անունն է (Ծննդ. 4։6, 6։3, 5, 8, 9։13, 15, 26. 24;40, 39։31, 30.30, Ելք. 6։20, Թվեր. 26։59) և բոլոր մարգարեների կողմից կիրառվող անունն է: Այդ առումով այն տարբերվում է մյուս կիրառելի «Էլոհիմ» անունից, որ նշանակում է Աստված իբրև տիեզերքի Ամենակարող Արարիչ: Այդ աստվածային անունների տարբերության հիման վրա ժխտողական քննադատությունը («գրառումների վարկած», «ֆրագմենտար (հատվածական) տեսություն», «լրացման վարկած» և այլն) ցանկանում է Աստվածաշնչի տարբեր բաժինների ծագման ժամանակների միջև տարբերություն տեսնել (հնագույն էլոհական և ավելի ուշ ժամանակների եհովական) և դրանով իսկ խախտել հավատը Մովսեսի Հնգամատյանի իսկության հանդեպ: Բայց ներկայումս աստվածաշնչյան գիտությունն առավել հիմնավոր և աներկբայորեն հաստատում է այս աստվածային անվանումների և Աստվածաշնչի այն բաժինների հնագույն լինելու փաստը, որոնցում օգտագործվում են այդ անվանումները: Հատկապես թանկ ծառայություն են այդ առումով մատուցում «քաղդեացիների ծագումնաբանության» աստվածաշնչային ջատագովական տվյալները (այդ մասին տե՛ս А. Покровского «Библейское учение о первой религии», С. 424-427):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը,
(Արարատ թարգ․) Եվ երկրի վրա դեռևս չկային դաշտի բոլոր տնկիները, և դեռևս չէին բուսնել դաշտի բոլոր բույսերը, որովհետև Տեր Աստված երկրի վրա անձրև չէր բերել, և մարդ չկար, որ մշակեր հողը:
(Գրաբար) Եւ զամենայն բանջար վայրի՝ մինչչև՛ լեալ էր ի վերայ երկրի, և զամենայն խոտ վայրի մինչչև՛ բուսեալ էր, զի չև՛ ևս էր տեղացեալ Տեառն Աստուծոյ ի վերայ երկրի. և մարդ չէ՛ր՝ որ գործէր զերկիր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: