Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:37

Հովհաննես Ծործորեցի

Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել:
   

    Եվ Իր հետ վերցնելով Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին` սկսեց տրտմել և խռովվել:

    Ինչո՞ւ բոլորին չի վերցնում Իր հետ: Որպեսզի չվհատվեն: [Վերցնում է] միայն նրանց, ովքեր Նրա փառքին հաղորդակից եղան Թաբոր լեռան վրա, սակայն նրանց ևս թողնում է: «Սկսեց,- ասում է [ավետարանիչը],- տրտմել և խռովվել»: Սրանով Իր աշակերտների մտքի մեջ մխիթարություն է սերմանում, նաև սովորեցնում նրանց, մանավանդ Պետրոսին, որ պետք չէ մահվանից առաջ մահվան հանդեպ խրոխտալ. եթե Նա, Ով չի երկնչում, երկնչեց, ի՞նչ ասել ուրիշների մասին: Այլև ցույց է տալիս, որ ճշմարտապես հագավ Ադամի մարմինը, ընդունեց բանական հոգին ու դարձավ մարդ, ում և բնորոշ են տրտմությունն ու խռովքը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:36