Հովհաննես Ծործորեցի (†1338)
ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»:
 
Հետո երկու սուտ վկաներ եկան և ասացին. «Սա ասում էր` կարող եմ քանդել Աստծո Տաճարը և երեք օրում կառուցել»:
Տես, թե ինչպե՛ս թյուրեցին Տիրոջից ասվածը. Նա չասաց` կքանդեմ, այլ` քանդե՛ք, և ոչ թե Տաճարը, այլ Իր մարմինը, բայց նրանք խոսքն այլ կերպ մեկնաբանեցին: Հարկ է ասել նրանց. համարենք, թե այնպես ասաց, ինչպես դուք եք կարծում. ի՞նչ վնաս է դա բերում կամ վատ կարծիք [կազմել տալիս]. ընդհակառակը` դա աստվածային հրաշալի զորություն է, որ երեք օրում կանգնեցնելու էր Զորոբաբելի կողմից քառասունվեց տարում կառուցվածը 1538: Իսկ երկու վկաները, ինձ թվում է, [խորհրդանշում են] օրենսգետներին ու փարիսեցիներին, ովքեր մահվամբ քանդեցին [Քրիստոսի] մարմինը` հոգին բաժանելով, որովհետև դա է մահը: Եվ քանի որ Քրիստոսի մեջ երեք միություն կա` մեկը` աստվածությանը` հոգու հետ, երկրորդը` աստվածությանը` հոգու և մարմնի հետ, և երրորդը` հոգունը` մարմնի հետ, ուստի երկու միություններն անքակ մնացին թե՛ նախքան մահը, թե՛ մահվանից հետո, իսկ երրորդը քանդվեց, այսինքն` բանական հոգին մարմնից [հեռացավ] և երեք օրով միայն: Երեք օրից հարություն առնելով` [Տերը] նորից կառուցեց [Իր մարմինը], որպեսզի ցույց տար, որ [Իրեն սպանողները] քանդողներ էին, իսկ մեր Տերը` շինող ու վերականգնող:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:59
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: