Հովհաննես Ծործորեցի (†1338)
Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեր վրայ եւ մեր որդիների վրայ»:
Պատասխանեց ամբողջ ժողովուրդը` ասելով. «Դրա արյունը` մեզ և մեր որդիների վրա»:
Երբ տեսան, որ կուսակալը ձեռքերը լվաց ու իրեն անմեղադրելի ցույց տվեց, բոլորն աղաղակ բարձրացրին թե` «Դրա արյունը` մեզ և [մեր որդիների վրա]»: Մեծ հիմարությունից սա ասացին, որովհետև հանդգնությունն ու չար ցանկությունն այնպիսին են, որ չեն տալիս լավագույնը տեսնել: Համարենք, թե դուք անեծքը ձեզ վրա եք վերցնում. ձեր որդիների՞ վրա ինչու եք այն տարածում: Նախանձի սաստկությունից էր, որ սա ասացին: Սակայն, թեպետ իրենց անձերի դեմ այդպիսի վճիռ սահմանեցին, Մարդասերը ոչ միայն նրանց որդիների, այլև հենց նրանց հանդեպ չկամեցավ հաստատել այն. որովհետև ընդունեց թե՛ նրանցից, թե՛ նրանց որդիներից [այն ամենքին], որ զղջացին ու հավատացին` ըստ Պետրոսի վարդապետության. «Ապաշավե՛ք և մկրտվե՛ք» (հմմտ. Գործք 2։38), և նրանք մկրտվելով` բազում բարիքներ գտան: Իսկ անհավատները, որ իրենց անձերի և որդիների վրա այդ վճիռը սահմանեցին, [նրա կատարումն] ընդունեցին հռոմեացիների սրով և տակավին մինչ այսօր մեղադրվում են բոլոր ազգերից Արդարի արյան պատճառով:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեր վրայ եւ մեր որդիների վրայ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:24

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: