Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:47

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Դա Եղիային է կանչում»:
   

     Այնտեղ գտնվողներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»: Տե՛ս ժանտերի անշնորհքությունը, որ հեգնելով ասում էին, թե Եղիային է կանչում 1611 և ոչ թե Հայր Աստծուն բողոքում: Այլև, ինչպես առաջ ասաց. «Էլի, Էլի», կարծեցին, թե Աստծուն է աղոթում, ինչպես հաջորդող [ավետարանական խոսքն] է ցույց տալիս թե` «Տեսնենք` Հայրը կգա՞ օգնելու և կփրկի՞ Նրան» 1612:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Դա Եղիային է կանչում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:46