Հովհաննես Ծործորեցի (†1338)
9-10. Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից, եւ այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»:
Այդժամ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. «Եվ վերցրին երեսուն արծաթը` վաճառվածի գինը, որ սահմանեցին Իսրայելի որդիներից, այն տվեցին բրուտի ագարակի դիմաց, ինչպես հրամայեց ինձ Տերը» 1562:
Նման բան է ասում նաև Զաքարիան. «Տվե՛ք իմ վարձը...., և կշռեցին իմ վարձը երեսուն արծաթ. և Տերն ասաց ինձ. «Գցի՛ր դա Տիրոջ տանը բովի մեջ» (հմմտ. Զաք. 11։12-13): Որովհետև այն ժամանակից, որ այդ արծաթն ընկավ Տաճարի մեջ, սրբվեց այն, այդ պատճառով էլ տվեցին բրուտի ագարակի դիմաց, որովհետև բովն էլ է բրտագործությանը վերաբերում: Բայց դու եկ հիացի՛ր մարգարեների կանխատեսության վրա, մանավանդ այն Հոգու, Որով խոսում էին, թե ինչպե՛ս լինելիքի մասին պարոզորոշաբար խոսեցին որպես եղածի, Փրկչի չարչարանքներն ի վերուստ կանխահայտնեցին և ինչպես ամեն ինչ, այդպես էլ արծաթի մասին [հայտնեցին], ինչպես ասում է [Երեմիան]. «Վերցրին երեսուն արծաթը` վաճառվածի գինը»: Արդարև գինն էր Արդարի ու Հեզի, Ով չմիաբանեց նրանց հետ, և նրանք արծաթով վաճառեցին Նրան: Ինչպես Հովսեփի եղբայրները Հովսեփին [վաճառեցին] ծառայության 1563, այդպես էլ սրանք` մեր Տիրոջը` մահվան նվաստության, ուստի ասում է [մարգարեն]` «[գինը], որ սահմանեցին Իսրայելի որդիներից». որովհետև ոչ թե մեկ կամ երկու սերունդ, այլ բոլորն էին կամակից Նրա մահվանը, [և արծաթը] տվեցին բրուտի ագարակի դիմաց` ըստ Տիրոջ հրամանի 1564 ` խայտառա կելու իրենց անօրեն գործը:
Ստեփանոս Սյունեցի (†735)
9-10․ Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից, եւ այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»:
«Այն ժամանակ կատարվեց, ինչ ասվել էր Երեմիա մարգարեի բերանով. «Եվ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից, և տրվեցի բրուտի ագարակի համար, ինչպես Տերը ինձ հրամայել էր»։
Եվ Երեմիայի [մարգարեությունում] ասվածը հայտնապես չգտանք, իսկ Զաքարիայի [մարգարեությունում] այսպես է ասվում. «[Ես] նրանց ասացի. «Եթե ձեր [աչքին] հաճելի է թվում, ապա տվե՛ք իմ վարձը, իսկ եթե՝ ոչ ասացե՛ք»: Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»:
Տերն ինձ ասաց. «Դու բովի մեջ գցիր դա, քննի՛ր, թե այն փորձվա՞ծ է արդյոք այնպես, ինչպես ես, որ փորձվեցի նրանց կողմից իրենց համար»: Ես վերցրի երեսուն արծաթը և Տիրոջ տանը գցեցի բովի մեջ (Զաք. 11։12-13):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից,
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:3
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: