Ծննդոց գրքի մեկնություն 30:1

Ա․ Լոպուխին

Երբ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ զավակներ պարգևի՛ր, այլապես կմեռնեմ»: [1] (Սինոդական թարգ․)
   
   Կանանց փոխադարձ խանդը, որ  բազմակնության պարագայում անխուսափելի է, առավել սրվում է այն դեպքում, երբ կանանցից մեկը չբեր է լինում, իսկ մյուսը երեխաներ է ունենում (հմմ. Ա. Թագ. 1։2–6, Բ. Օրենք 21։15 և այլն): Այս չարիքից զերծ չէր նաև Հակոբի ընտանիքը. «Անկատար էին նաև կուռքերին աստվածներ անվանող ոչ բարեպաշտ մարդու դուստրերը»: Հետևաբար  Աստված արգելում է նմանօրինակ ամուսնությունը և ասում է. «Քենուդ հետ չամուսնանաս, որպեսզի խանդ չառաջացնես» (Ղևտաց. 18։18), (Երանելի Թեոդորիտ, պատ. հարցին 87): Հակոբից երեխաներ ունենալու Ռաքելի պահանջը անհիմն ու անպատեհ էր (նա պետք է Աստծուց օգնություն խնդրեր)։ Հովհան Ոսկեբերանը նշում է, որ «տանջող խանդը հատուկ է կնոջ  հոգուն» (Զր. 61, էջ 601): Այդ է պատճառը, որ դա Հակոբի մեջ զայրույթ է առաջանում, չնայած հին հրեաների մոտ զավակ չունենալը գրեթե հավասար էր մահվան (այս աղետի նմանողությամբ միայն բորոտությունն ու կուրությունն էր մահվան հավասարեցվում)։  Ռաքելն այս մասին է  խոսում և հենց դա էլ պակասեցնում է նրա մեղավորությունը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Երբ Ռաքէլը տեսաւ, որ ինքը Յակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը եւ Յակոբին ասաց. «Ինձ զաւակներ պարգեւի՛ր, այլապէս կը մեռնեմ»:
(Արարատ թարգ․) Եվ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար որդիներ չի ծնում, նախանձեց իր քույր Լիային և ասաց Հակոբին. «Ինձ որդիներ տուր, ապա թե ոչ՝ ես կմեռնեմ»:
(Գրաբար) Իբրև ետես Ռաքէլ եթէ ո՛չ ծնաւ որդի Յակոբայ, նախանձեցաւ Ռաքէլ ընդ քեռն իւրում, և ասէ ցՅակոբ. Տո՛ւր ինձ որդիս, ապա թէ ոչ՝ մեռանի՛մ։