Ա. Լոպուխին
22-23. Աստված հիշեց Ռաքելին, Աստված անսաց նրան և բեղմնավոր դարձրեց նրա արգանդը: [22] Նա հղիացավ և Հակոբի համար ծնեց որդի: Եվ Ռաքելն ասաց. «Աստված ինձնից վերցրեց իմ նախատինքը»: (Սինոդական թարգ․)
Աստվածաշնչյան լեզվով «Աստված հիշեց» նշանակում է փորձությունից հետո ողորմություն ուղարկեց (հմմ. Ծննդ. 8:1, 19:29, Ա. Թագ. 1.11, 19):
«Նախատինքը» ամլությունն էր (հմմ. Ես. 4:1, 54:1–4, Ղուկ. 1:25):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Սրանք Ռաքէլի որդիներն են, որոնց նա ծնեց Յակոբի համար. բոլորը՝ տասնութ հոգի:
(Արարատ թարգ․) Եվ Աստված հիշեց Ռաքելին: Աստված լսեց նրան և բացեց նրա արգանդը:
(Գրաբար) Եւ յիշեաց Աստուած զՌաքէլ. և լուաւ նմա Աստուած, և եբաց զարգանդ նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: