Ա. Լոպուխին
35-36. Լաբանն այդ օրը առանձնացրեց մոխրագույն ու պտավոր նոխազները, բոլոր մոխրագույն ու պտավոր այծերը, սպիտակ ու թուխ ոչխարները, տվեց իր որդիներին և նրանց ուղարկեց Հակոբից հեռու (երեք օրվա ճանապարհ): [35] Հակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը: (Սինոդական թարգ․)
Ըստ նախորդ տողի և հաջորդ խոսքի` հենց ինքը Լաբանն էր միագույն հոտը գունավորից «առանձնացնողը», ինչպես նաև վերջինի մեջ սև գույնի ոչխարներ ներառողը: «Որդիները», բնականաբար, Լաբանի երեխաներն էին, քանի որ Հակոբի որդիները դեռ շատ փոքր էին, որպեսզի նրանց հոտի հետ գնալ վստահվեր։ Ընդ որում` հենց Հակոբի հանդեպ ունեցած անվստահությունը Լաբանին մղեց Հակոբի համար իբրև պարգև ընտրված հոտը իր զավակներին վստահելու քայլին: Վերահսկելով նրան սեփական որդիների միջոցով` նշեց հեռավորությունը «միմյանցից » և հոտերի միջև, որ վերջինս Հակոբին էր հանձնարարվել, և ով այժմ իր հերթին ստիպված էր հսկել Լաբանի որդիներին: Եթե Լաբանը այսպիսի միջոցների գործադրմամբ է փորձում (համաձայն հենց Հակոբի կողմից արված առաջարկի) իր հոտը զերծ պահել Հակոբի սեփականություն դառնալուց, ապա վերջինս էլ իր հերթին է համաձայնեցված գույների ոչխարներ ընդգրկող իր նախիրը ավելացնելու համար հետևյալ երեք հնարքները գործադրում, և հասնում է իր նպատակին` թեև ոչ այնքան մաքուր ճանապարհով:
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Լաբանն այդ օրը առանձնացրեց մոխրագոյն ու պտաւոր նոխազները, բոլոր մոխրագոյն ու պտաւոր այծերը, սպիտակ ու թուխ ոչխարները,
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը Հակոբն առանձնացրեց բծավոր և խայտախարիվ նոխազներին, բոլոր պիսակավոր և խայտախարիվ էգ այծերին, բոլոր սպիտակ ու սև ոչխարներին ու իր որդիների ձեռքը տվեց:
(Գրաբար) Եւ զատո՛յց յաւուր յայնմիկ զքաղս կապոյտս և զպիսակս, և զամենայն այծս կապոյտս և զպիսակս, և զամենայն սպիտակս ՚ի նոցանէ, և զամենայն համակս յօդեաց, ետ ՚ի ձեռն որդւոցն իւրոց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: